00:00:00

«Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը

16:34, 06 դեկտեմբեր 2019

Մեր կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ և հիմնադրման օրվանից առաջնորդվում է հանրային օրակարգով, շահերով: 2018թ-ի թավշյա հեղափոխության հաղթանակից հետո առաջնահերթ խնդիր է ներդրումների ապահովումը, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորումը: Ուրախությամբ ուզում ենք արձանագրել, որ այս խնդիրը մշտապես գտնվել է ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի օրակարգում: Գագիկ Ծառուկյանը մշտապես օգտագործել է իր կապերը՝ Հայաստանում արտաքին ներդրումները խրախուսելու նպատակով: Նման մի դեպքի մասին օրեր առաջ հիշատակեց Գագիկ Ծառուկյանը՝ մատնանշելով նաև Երևանի քաղաքապետի անփույթ, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, ինչը հարուցել էր արաբ գործարարների տարակուսնաքը: Իշխանություններն ու խորհրդարանական մեծամասնությունը՝ հետևություններ անելու փոխարեն, այս օրերին տոտալ հարձակում են սկսել ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի դեմ՝ օգտագործելով մտացածին փաստարկներ: «Հանրային շահ» հասարակական կազմակերպությունն իր վճռական աջակցությունն է հայտնում ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին՝ վստահությամբ, որ դա կնպաստի հանրային համերաշխության հաստատմանը՝ ի փառս հանրային շահերի: «Հանրային շահ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Հայրապետյան 05.12.2019

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր