00:00:00

«Ես սա կվերանվիրեմ շեյխերին ու շեյխուհիներին». Մարությանը փողկապ նվեր ստացավ ԲՀԿ անդամից

12:50, 06 դեկտեմբեր 2019

Երեւանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում հետաքրքիր միջադեպ գարնցվեց: ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին՝ ձեռքին երկու փողկապ, որոնցից մեկը նվիրեց քաղաքապետ։ Հայկ Մարությանին: «Մեկը նվիրում եմ ձեզ, դե դեմոկրատ երկիր ենք»,-ասաց նա: Հարցին, թե ինչու է նվիրում, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Դե որ դուք էլ մեզ նման փողկապ կապեք»: «Եթե թույլ տաք, ես  սա վերանվիրեմ շեյխերին եւ շեյխուհիներին»,-ասաց քաղաքապետը, ինչը առաջացրեց ներկաների ծիծաղը: «Ես ձեզ եմ նվիրել, չի կարելի նվերը նվեր տալ, պարոն քաղաքապետ: Ես սրտանց նվիրեցի, իսկ դուք հարցը տարաք ուրիշ տեղ: Ես չեմ հասկանում, թե ինչ եք անում»,-ասաց Արմեն Մովսիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր