00:00:00

Հայոց ցեղասպանության բանաձևը չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում

10:31, 06 դեկտեմբեր 2019

ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը:Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն, օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի օրակարգում ընդգրկվելուն, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը: «Արդյոք մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը»,-նշել է ԱՄՆ Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ կրկին բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր