00:00:00

Մամեդյարովը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները «ծանր և լուրջ» է գնահատել

23:50, 05 դեկտեմբեր 2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Բրատիսլավայում ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում ունեցած բանակցությունները «լուրջ և ծանր» է գնահատել: «Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ 3,5 ժամ տևած բանակցություններ անցկացրինք: Ես կարող եմ ասել, որ դրանք լուրջ և ծանր բանակցություններ էին: Ցավոք, մենք դեռ չլուծված հարցեր ունենք»,- Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ասել է նա: Մամեդյարովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, քննարկել են ԼՂ հակամարտության լուծման քայլերի հաջորդականությունը, փուլերը: Նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում չի փոխվել: «Իհարկե, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, իսկ դա կապահվվի Լեռնային Ղարաբաղից և այլ «օկուպացված» տարածքներից հայկական զինված ուժերի ամբողջական, հրատապ և անվերապահ դուրսբերումը, ինչպես նշված էր ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով: Դա լավ հնարավորություն կստեղծի երկրորդ քայլին՝ ԼՂ կարգավիճակի որոշմանն անցնելու»,- ասել է նա:  
Shantnews.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր