00:00:00

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցել

20:01, 05 դեկտեմբեր 2019

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Ա. Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Հարությունյանը նշանակվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, քանի որ նա ազգային անվանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես կասկածյալ։ 2018 թվականին ՀՀ նախկին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր