00:00:00

Պայթուցիկի հետեւանքով 10-ամյա երեխայի մատներն անդամահատվել են

16:15, 05 դեկտեմբեր 2019 Պատահարներ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք» սոցիալական  էջից տեղեկանում ենք․ «Ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով: Օրերս հերթական դեպքն է գրանցվել: 10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել: Տեղափոխվելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ երեխան վիրահատվել է՝ աջ դաստակի առաջին, երկրորդ մատները անդամահատվել են, մյուս մատները բժիշկներին հաջողվել է պահպանել: «Ցավոք, ծնողները, մտածելով, որ երեխան չվնասվի, իրենք են բռնում երկար «սալյուտները», երեխային էլ կանչում են, որ ներքևի հատվածից բռնի: Ստացվում է՝ ընտանիքով են վնասվում: Դրանք ձեռքով ընդհանրապես չի կարելի բռնել, հողի մեջ են դնում, հետո նոր կիրառում են»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը:
Տղայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր