00:00:00

Կառավարությունն իր ստուգումներով կանդրադառնա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին. Էդուարդ Աղաջանյանի պարզաբանումը

15:28, 05 դեկտեմբեր 2019

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն գնահատականներին, ըստ որոնց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, ասաց, որ չգիտի, թե ինչն է ծիծաղելի համարվում: «Գուցե հանրության որոշակի շերտերի համար ընկալվել է այնպես, որ դա միակ հանցագործությունն է, որը վերագրվում է պարոն Սարգսյանին քննչական մարմինների կողմից: Ես, իհարկե, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, կարծում եմ, որ հանրության լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամենևին ամբողջը չէ: Դա ընդամենը այդ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է, և չենք բացառում, բնականաբար, որ այլ գործերի շրջանակում ևս էլ ավելի մեծ մասշտաբի և էլ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին, այլ նաև այլ նախկին, և ինչպես տեսաք ներկա իշխանության ներկայացուցիչներին։ Հետևաբար` այս տեսանկյունից կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե կառավարությունն իր ստուգումներով կանդրադառնա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, Աղաջանյանը նշեց, որ իրենց քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել և այդ ստուգումները կարող են վերաբերել 90-ականներին, ընդհուպ մինչև 1991 թվական: «Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինությունները, առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի»,– ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր