00:00:00

«Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը զուտ իրավական գործընթաց է եւ քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ». Էդմոն Մարուքյան

15:11, 05 դեկտեմբեր 2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և նշեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը զուտ իրավական գործընթաց է եւ քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ, որ այդ քրեական գործը շինծու է, կեղծ է, ապացույցներ չկան: «Բայց եկեք տեսնենք, թե ինչ են ասում հանրապետականներն իրենց գրառումներում: Ասում են, որ Սերգո Կարապետյանը, իրենց նշանակած նախարարը ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ եւ դուք կտեսնեք… ու քննադատություն իշխանության հասցեին, որ դա քաղաքական հետապնդումէ եւ այլն: Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից: Տրամաբանությունը ո՞րն է: Եթե նման բան եղել է, ձեր նախարարը գործով ցուցմունք է տվել եւ քրգործը քննվում է: Ավելին, իրենք երկար ժամանակ պնդում են, որ Սերժ Սարգսյանը պետք է կալանավորվի, չի կալանավորվել: Ինչ վերաբերում է լռեցնելու փորձին, ապա Սերժ Սարգսյանը լուռ է եղել եւ միշտ ասել է, որ ժամանակը կգա, կխոսեմ: Հետեւիաբար, ինչն են լռեցրել»,-ասաց Էդմոն Մարուքյանը: Դիտարկմանը, որ կարող է Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթն է պատճառը, Մարուքյանն արձագանքեց, որ Զագրեբի ելույթը կարող է հենց դիտարկվել այս գործի շրջանակներում: «Որ իմացել են, որ քրգործ է քննվում, ակտիվացել են, որ ասեն՝ քրեական հետապնդում է: Մենք հետեւելու ենք քրեական գործին, եթե խնդիր լինի, կիմանանք, կասենք: Հրապարակային դատաքննություն է լինելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր