00:00:00

Արցախի ԱԺ երկու հանձնաժողովներ համատեղ նիստ են գումարել

03:53, 30 նոյեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Հովիկ Ջիվանյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստում քննարկվել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ներկայացնելով քաղաքապետարանի պահպանման ծախսը, նշել է, որ այն գալիք տարում կազմելու է 317մլն 868հազ դրամ: 2020թ-ի պետական դոտացիայից համայնքի բյուջեին է փոխանցվելու 1 մլրդ 410մլն դրամ 581,2 հազ դրամ: Մարտունու շրջանի վարչակազմի պահպանման ծախսը նախատեսվում է 158մլն 741հազ դրամ, 2019թ.-ի 144մլն 738հազ դրամի փոխարեն: Վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի խոսքով՝ ավելացումը պայմանավորված է գալիք տարվա նախահաշվում նոր՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածի առկայությամբ: Շրջանի համայնքներին պետական բյուջեից կհատկացվի 184 մլն 908հազ դրամ: Ասկերանի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը, շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի փոխանցմամբ, 2020թ-ին կկազմի 175մլն 392հազ դրամ: Պետական բյուջեով Ասկերանի շրջանի համայնքներին տրամադրվող դոտացիան կկազմի 217մլն 969,8հազ դրամ: Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Գրիգորյանի  խոսքով՝ շրջվարչակազմի պահպանման ծախսը գալիք տարվա բյուջեով նախատեսված է 141մլն 437հազ դրամ: Դոտացիոն կարգով շրջանին կտրամադրվի 251մլն 935հազ դրամ, 2019թ-ի 194մլն 031հազ դրամի փոխարեն: Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեով շրջվարչակազմի պահպանման համար նախատեսված գումարը կկազմի 167մլն 373 հազ դրամ, որը ընթացիկ տարվա տարեկան ծախսերի համեմատ աճել է 13մլն-ով: Մարտակերտի շրջանի համայնքներին կտրամադրվի 333մլն 700հազ դրամ դոտացիա: Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի փոխանցմամբ՝ վարչակազմի պահպանման ծախսը 2020թ-ին կկազմի 118մլն 283,1հազ դրամ, համայնքներին կտրամադրվի 109մլն 407,5հազ դոտացիա: Քաշաթաղի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը գալիք տարում նախատեսված է 288մլն 387,8հազ  դրամ: Պետական բյուջեից համայնքներին կտրամադրվի 319 մլն 679,8հազ դրամ: Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ 2020թ-ին վարչակազմի պահպանման ծախսը նախատեսված է 129մլն 588,2հազ դրամ, համայնքներին տրամադրվող դոտացիան կկազմի 139մլն 940,2հազ դրամ: Շրջվարչակազմերի ղեկավարները պատասխանել են պատգամավորների առաջադրած հարցերին: Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է իշխանության պետական կառավարման ու դատական մարմինների ծախսերի քննարկմամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ներկայացնելով 2020թ-ի բյուջեով նախատեսված աշխատակազմի ընդհանուր ծախսը, նշել է, որ այն կազմում է 619մլն 225հազ դրամ, ինչն ընթացիկ տարվա համեմատ աճել է 57մլն 437հազ դրամ՝ պայմանավորված աշխատավարձի ֆոնդի աճով և պարգևատման միջոցների տրամադրմամբ:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի փոխանցմամբ՝ գալիք տարում խորհրդարանի ծախսը կկազմի 656մլն 132հազ դրամ, 2019թ-ի 601մլն փոխարեն: Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի խոսքով՝ 2020թ-ի պետական բյուջեի նախագծով ապարատի պահպանման ծախսը նախատեսված է 380մլն 664հազ դրամ, ինչն ընթացիկ տարվա ծախսերի համեմատ ավելացել է շուրջ 19մլն դրամով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից խորհրդին հատկացվելիք գումարը կկազմի 648մլն 446հազ, ինչը 2019-ի համեմատ աճել է 10,4 տոկոսով: Գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանի հաղորդմամբ 2020թ-ին դատախազության ծախսը կկազմի 562մլն 888հազ դրամ՝ ընթացիկ տարվա 510մլն 372հազ-ի փոխարեն: Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով՝ արդարադատության համակարգի բյուջեով նախատեսված ծախսը կազմում է 372մլն 799հազ դրամ, աճը ընթացիկ տարվա համեմատ կազմել է 20մլն 538 հազ դրամ: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի երրորդ հատվածն այնուհետև շարունակվել է Քնչական կոմիտեի, Հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի քննարկմամբ: Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, ներկայացնելով ապարատի 2020թ-ի ծախսը, նշել է, որ այն նախատեսվում է 341մլն 729հազ դրամ: 2019թ-ի համեմատ գումարն աճել է 200մլն 857հազ դրամով՝ հաշվի առնելով, որ կառույցը ստեղծվել և գործում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի ծախսը՝ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը նշել է, որ այն կկազմի  156մլն 272հազ դրամ: Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝ գալիք տարի աշխատակազմին հատկացվելիք գումարը կկազմի 60մլն 290հազ դրամ, որը ընթացիկ տարվա համեմատ ավել է 12մլն 846հազ դրամով: Քաղծառայության խորհրդի նախագահի տեղակալ Ջիվան Հարությունյանի փոխանցմամբ՝ խորհրդի 2020թ-ի ծախսը պլանավորվել է 101մլն 942հազ  դրամ: Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի ծախսերը, ըստ Ջիվան Հարությունյանի, ընթացիկ տարվա համեմատ անփոփոխ են : Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսը՝ համաձայն հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի, գալիք տարի կկազմի 46մլն 487հազ դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր