00:00:00

Սա ուղիղ հարված է մեր անվտանգությանը. Մհեր Հակոբյան (լուսանկարներ)

18:26, 31 հոկտեմբեր 2019 Բլոգ

Ինչպես 2 մլրդ դրամը, այսինքն մոտ 4 մլն դոլարը ջուրը լցնել և, որը թերևս ավելի վատ է, զինվորին տալ անպիտան մի սարքավորում, որով վերջինիս կյանքը կվտանգվի ու էականորեն անկում կապրի նրա մարտական արդյունավետությունը, իսկ վերջում էլ սկանդալ բացել թե, տեսեք-տեսեք, ՀՀ պաշտպանության նախարարությունը փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները... Ըստ մամուլում առկա բաց տեղեկությունների, իսկ որոշակիորեն էլ ըստ իմ որոշակի տվյալների, ՊՆ նախկին որոշ զինվորականներ, որոնք ժամանակին Հայաստանում բացել են ռուսական ՕՐՍԻՍ ընկերության մասնաճյուղը, փորձել են իրականությունը խեղաթյուրող փաստաթղթերի ձևակերպմամբ ՀՀ ՊՆ-ին մատակարարել մեծաքանակ գիշերային նշանոցներ, իսկ հետո էլ մրցույթի համար կեղծ տվյալներ են գրել: Խոսքը հենց այս սարքի մասին է. Dedal NV Venator։ Այս սարքը, մասնագետների պնդմամբ, ընդամենը ՄԻՋԻՆ ՈՐԱԿԻ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՍԱՐՔ Է, որը ՉԻ ԿԱՐԵԼԻ օգտագործել մարտական պայմաններում: Դժվար չէ մի կարճ որոնում կատարել ցանցում և գտնել այս սարքի մասին տեղեկություններ: Փաստացի մարտական պայմանների համար այն ոչ հուսալի մի սարք է, որը մարտական պայմաններում լուրջ խնդիրներ է առաջացնում, խոցելի է անձրևի, ձյան, կեղտի և փոշու համար, մարտական խնդիրներ լուծելու առումով էլ ունի խիստ սահմանափակ պիտանելիություն: Այն, սակայն, որ որսորդական սիրողական այս սարքը փորձել են ներկայացնել որպես մարտական, այս պատմության մեջ միակ խնդիրը չէ։ Այս սարքը ինչպես երևում է գնման կտրոնից, ՌԴ-ում խանութում բաց վաճառքում արժի 330.000 ռուբլի, որից 55.000 ռուբլին ԱԱՀ-ն է, այսինքն՝ հարկը։ Այսպիսով փաստացի պետական կառույցների գնման դեպքում այն, առանց ԱԱՀ, արժի 275.000 ռուբլի: Քանի որ մեր ուժայինները ՌԴ-ի արտադրողներից ուղիղ գնումների իրավունք ունեն, ինչպես նաև վայելում են այլ արտոնություններ, ապա ստացվում է, որ, եթե այս սարքը մեր ՊՆ-ն գներ, պետք է գներ հատը գոնե 2.000.000 դրամի սահմաններում, ընդ որում՝ եթե գներ մեկ հատ։ Իրականում, սակայն, քանի որ գնել նախատեսված է եղել մի քանի հարյուր հատ, ապա տրամաբանական է ակնկալել գոնե 15-20 տոկոսի գնիջեցում նույնիսկ տրանսպորտային փոխադրումների ծախսերն էլ հաշված: Եվ ահա այս պայմաններում սիրողական այս սարքը ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է հատը... 3.100.000 դրամով, իսկ գործարքի ընդհանուր գինը սահմանվել է մոտ 1.9 մլրդ դրամ: Ավելին, այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ-ն հրաժարվել է նման գործարք իրականացնել, աղմուկ է բարձրացվել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հարված է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին, որից հետո էլ, դեռ ավելին, փորձ է կատարվել խառնել ամեն ինչի իրար՝ արդյունքում վնաս հասցնելով նաև հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին: Սա ուղիղ հարված է մեր անվտանգությանը, ընդ որում, ցավոք, այն հասցվում է բացառապես միայն նեղ-անձնական շահերից ելնելով՝ ցավալիորեն՝ նախկին զինվորականների կողմից։ Ասել եմ և կրկին կասեմ - մեր զինվորը չպետք ստանա անպիտան սարք, մեր զինվորը պետք է զինված լինի գին-որակ համակցության լավագույն տարբերակով, ոչ-ոք չպետք է ապօրինի հարստանա զինվորի կյանքի, նրա անվտանգության կամ պետական անվտանգության հաշվին, ոչ-ոք չպետք է նեղ-անձնական շահերն առաջ տանել փորձելով պետական անվտանգությունը դնի հարվածի տակ, սա ազգային անվտանգության խնդիր է։
Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր