00:00:00

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին

17:49, 22 հոկտեմբեր 2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության մարզերում գործարար բարենպաստ միջավայրի ձևավորման և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Ողջունելով և շնորհավորելով դեսպանին ՝ նախարար Պապիկյանը վստահություն է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբիի դիվանագիտական գործունեության ընթացքում երկու երկրների գործընկերային հարաբերություններում զարգացման նոր հեռանկարներ կբացվեն ։ Խոսելով Աբու Դաբիում Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին իր մասնակցության մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար և նկատել, որ ԱՄԷ կատարված այցի ընթացքում առավել տեսանելի է դարձել հայ-էմիրաթական հարաբերություններում տարբեր ուղղություններով համագործակցության դեռևս չիրացված ներուժը: Իր հերթին դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին ընդգծել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը ԱՄԷ կառավարության համար և փոխանցել վերջինիս հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու նկատմամբ։ Դեսպանի խոսքերով այժմ քննարկվում է նաև Աբու-Դաբի-Երևան երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը Էմիրության ազգային փոխադրող «Air Arabia» ավիաընկերության կողմից։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Air Arabia» ավիաընկերության գործունեությունը Հայաստանում և նկատել, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև նոր ավիաչվերթի գործարկումը թույլ կտա խոսել հայ-էմիրաթական հարաբերությունների նոր որակի մասին ։ Հանդիպման ընթացքում նախանշվել են երկու երկրների միջև փոխգործակցության ոլորտային ուղղությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներին քննարկել ներկայացվող առաջարկներն ու ծրագրերն իրականացնելու ուղղությամբ համատեղ գործնական քայլերը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր