00:00:00

Չի կարող մարդը քննադատի ՀԱՊԿ-ն, հետո դառնա վարչապետ ու ՀԱՊԿ-ի համաժողովներում 11 անգամ «Спасибо»-ներ շռայլի. ՀՀԿ խոսնակ

14:06, 22 հոկտեմբեր 2019

Պետական գործիչը պետք է լինի կանխատեսելի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: «Չի կարող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու մասին է, առավոտից երեկո քննադատի ՀԱՊԿ-ն, ձեռ առնի ՀԱՊԿ-ը որպես կառույց, իսկ այսօր դառնալով վարչապետ, այդ ՀԱՊԿ-ի համաժողովներում 11 անգամ «Спасибо»-ներ շռայլի: Չի լինում այդպես: Դու կամ կողմ ես, կամ դեմ ես»,-ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր