00:00:00

«Իմ քայլը» Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միավորելու հարցը դեռ չի քննարկել. Մակունց

13:37, 22 հոկտեմբեր 2019

Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միավորելու հարցը դեռ չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այն լուրերին, թե որ «Իմ քայլը» խմբակցությունը դատաիրավական բարեփոխումների շրջանակում մտադիր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միացնել իրար եւ ունենալ մեկ բարձր դատարան: «Հովիկ Աղազարյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովին է ներկայացրել այդ նախագիծը, որը դեռեւս չի քննարկվել։ Շատ տարբեր հարցեր են քննարկվում, եւ եթե հանգենք այս կամ այն մոտեցմանը, անպայման կհրապարակենք», - ասաց Մակունցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր