00:00:00

Գագիկ Ծառուկյանը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

11:52, 22 հոկտեմբեր 2019

Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը։ «Բոլորս պետք է տեսնենք Արսեն Բաբայանին ձերբակալելու հիմնավորումները, պետք է տեսնել՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են։ Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝  կյանքը շարունակվում է, և մարդիկ պետք է իրենց պաշտոններն ու լիազորությունները ճիշտ օգտագործեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր