00:00:00

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

11:16, 22 հոկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Հնդկաստանի ագրարային եւ ճարտարագիտական համալսարանների ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստան են ժամանել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Պատվիրակության կազմում էր նաեւ Հնդկաստանի առեւտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալը: Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հնդկաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, առկա ներուժը, զարգացման միտումները, կիրառվող բարձր տեխնոլոգիաներն ու ագրարային բնագավառի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարեւորությունը  գյուղատնտեսական կրթության բարձր մակարդակի ապահովման եւ մասնագետների վերապատրաստման հարցում: Առաջարկ է հնչել ուսումնասիրել համատեղ գիտական նախագծերի մշակման հնարավորությունը, ինչը փոխշահավետ կլինի թե' հնդկական եւ թե' հայկական կողմի համար: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները  պայմանավորվել են հանգամանորեն ուսումնասիրել երկկողմ համագործակցության համար առավել նպատակահարմար ուղղությունները եւ ներկայացնել համապատասխան առաջարկներ ու դիտողություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր