00:00:00

«Փոխիր աշխարհը». ՄԻՊ-ը ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք է սկսում. տեսանյութ

11:09, 22 հոկտեմբեր 2019

Մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք։ ՄԻՊ-ն այս անգամ ներկայացնում է 7-րդ դասարանում սովորող Արեգի երազանքի մասին պատմող տեսանյութը։ «Մարդիկ, սովորաբար, պետք է քայլեն այն ճանապարհով, որի վերջում գտնվում է իրենց երազանքը, եւ այդ ճանապարհը սովորական չէ՝ այն դժվարություններ ունի, եւ այդ դժվարությունները հաղթահարելով՝ մարդիկ պետք է հասնեն իրենց երազանքին: Ես պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ փոխել աշխարհը, իսկ աշխարհը փոխելու համար շատ մեծ դժվարությունների միջով պետք է անցնել: Իմ փոխելու տարբերակը երաժշտությունն է: Ես հույս ունեմ, որ կարող եմ երաժշտությունով փոխել աշխարհը՝ այն դարձնել խաղաղ»,- ասում է Արեգ Գալստյանը: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=YPNeqjyKMSI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր