00:00:00

Սպանված 38-ամյա ոստիկանի հոգեհանգիստը (լուսանկարներ)

22:09, 17 հոկտեմբեր 2019

Ոստիկանության ակադեմիայում տեղի է ունենում երեկ Երևանի կենտրոնում սպանված 38 ամյա Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը:
Սպանված ոստիկանին վերջին հրաժեշտն են տալիս հարազատները, գործընկերները: 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր