00:00:00

Երեկ 50 հրդեհ ենք ունեցել Հանրապետությունում, որից 30-ը՝ խոտածածկ տարածքներում․ Ֆ․ Ցոլակյան

15:43, 17 հոկտեմբեր 2019

Կառավարության այսօրվա  նիստի ընթացքում  արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյաննն ասաց, թե չորային  եղանակի  պատճառով հրդեհները  շատացել են։ «Երեկ 50 հրդեհ ենք ունեցել Հանրապետությունում, որից 30-ը՝ խոտածածկ տարածքներում ու անտառներին մոտիկ տարածքներ են»,-ասաց նախարարը։ Նա ասաց, թե Իջևանում երեկ հինգ հրդեհ է  եղել։
«Իրավիճակը հսկողության տա՞կ է»,-հետաքրքրվեց վարչապետը։ Նախարարն էլ դրական պատասխան տվեց։ Վարչապետնն ասաց, որ հրդեհների առւոմով այս  տարին լարված տարի էր։ «Պետք է մեր հաջողությունները, թերացումները վերլուծենք, երբ որ ձյունը կհանգցնի բոլոր հրդեհները, պետք է նախապատրաստվել հաջորդ  սեզոնին»,-ասաց վարչապեը։ «Էն ժամանակ էլ սկսվում է բուքը, պետք է բքին պատրաստվենք»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր