00:00:00

Ողջունում եմ կառավարության նվաճումը Ryanair-ի թռիչքները Գյումրու օդանավակայանից կազմակերպելու համար. Մարուքյան

01:45, 17 հոկտեմբեր 2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` խոստովանելով, որ մի քանի ամիս առաջ քննադատել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը Գյումրիի օդանավակայանին նվազ ուշադրություն դարձնելու համար, ինչպես նաև քննադատել այն, որ Ryanair-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ թռիչքներն իրականացվելու էին ոչ թե «Շիրակ», այլ «Զվարթնոց» օդանավակայանից և առաջարկել այնպես անել, որ թռիչքները կազմակերպվեն Գյումրիից։ «Առավոտյան տեղեկացանք, որ իռլանդական Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան, ամռանը՝ Բեռլին, իսկ Գյումրու օդանավակայանից՝ Մեմմինգեն՝ միջինում €35-ով: Ողջունում եմ կառավարության այս որոշումն ու նվաճումը Ryanair-ի թռիչքները նաև Գյումրու օդանավակայանից կազմակերպելու համար»,- գրել է Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր