00:00:00

Էջմիածնի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարել ենք 108.2%-ով. Դիանա Գրիգորյան

22:28, 05 հոկտեմբեր 2019

2019թ. 3-րդ եռամսյակում քաղաքի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարել ենք 108.2 տոկոսով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Նախատոնական թոհուբոհի մեջ չմոռանամ տեղեկացնել, որ 2019 թվականի 3-րդ եռամսյակում քաղաքի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարել ենք 108.2%-ով: 8.2%-ով բյուջեի գերակատարումը իսկապես հեղափոխական ցուցանիշ է՝ հատկապես հաշվի առնելով, որ 2019 թվականին բյուջեն նախորդ տարիների համեմատ ավելի մեծ էր պլանավորվել: Շնորհակալ եմ բոլորին, այդ թվում նաեւ՝ մեր քաղաքացիներին եւ տնտեսվարողներին, այս արդյունքն ապահովելու համար»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր