00:00:00

Եգիպտոսի հանգստի գոտիներում զբոսաշրջիկներին կարգելեն կերակրել ձկներին

22:03, 05 հոկտեմբեր 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի իշխանությունները պատրաստվում են օտարերկրացի զբոսաշրջիկներին խնդրել չկերակրել ձկներին և խստորեն վերահսկելու են այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք դայվինգի տուրեր են կազմակերպում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Եգիպտոսը կմիանա այն երկրների խմբին, որոնք իրականացնում են ՄԱԿ-ի «Կանաչ լողակ» նախաձեռնությունը՝ կորալների վրա դայվինգի բացասական ազդեցության պաշտպանության համար: Ծրագրին մասնակցելուց հետո տրվելու են հավաստագրեր՝ 30 դայվինգ կենտրոնի և 150 դայվինգի զբոսավարի: Զբոսաշրջիկներին չի թույլատրվի ոչ միայն կերակրել ձկներին, այլև կորտել կորալները, ծովում աղբ թափել և այլն: 2020 թվականի մարտին ծրագրին կմիանան նաև այլ երկրներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր