00:00:00

ՊԵԿ-ն այս պահին ուսումնասիրում է Շիրակի թեմի առաջնորդի գրառմամբ բարձրացված խնդիրը

22:02, 05 հոկտեմբեր 2019

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը վրդովվել էր, որ ՊԵԿ-ի նամակում ինքը ներկայացվել էր որպես «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գեւորգ Աջսպահյան»: ՊԵԿ-ի պարզաբանման մեջ ասվում է. «Մեծ հարգանք ունենալով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հանդեպ` ՊԵԿ-ն այս պահին ուսումնասիրում է  Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմամբ բարձրացված խնդիրը, որի առնչությամբ կտա պարզաբանում եթե դրա անհրաժեշտությունը լինի»: Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Պետական եկամուտների կոմիտեից անհասկանալի ձևակերպումներով գրություն էր ստացել. «Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Աջապահյանը։ Գրառմանը կից Շիրակի թեմի առաջնորդը հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, Գյումրու քաղաքի Մայիսյան Ապստամբության 1 հասցեով գրություն է ուղարկել և դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, վերջինիս զգուշացրել է, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր: Բանն այն է, որ եկեղեցին տնօրեն չի ունենում, Շիրակի թեմն ունի առաջնորդ, այլ ոչ  տնօրեն, նաեւ արդեն 31 տարի է՝ Գեւորգ Աջապահյանի ավազանի անունը փոխված է եւ նա Միքայել Աջապահյանն է: Բացի այդ, ազգանունը գրվել է վրիպակով՝ Աջսպահյան՝ Աջապահյանի փոխարեն եւ Շիրակի թեմն էլ հասարակական կազմակերպություն չէ, ոչ էլ իրավաբանական անձ: Նամակում սխալ է գրված նաեւ բնակության հասցեն, քանի որ Մայիսյան Ապստամբության փողոց Գյումրիում չկա արդեն 30 տարի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր