00:00:00

Փաշինյանը ցանկանում է դուր գալ ամբոխին և ծափահարությունների արժանանալ. Քաղաքագետ

20:00, 05 հոկտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ անելիս առաջնորդվում է հավաքված ամբոխին դուր գալու սկզբունքով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վարչապետի հայտարարություններին։ «Ցանկացած իրավիճակում, երբ ամբոխ է հավաքվում՝ Փաշինյանի մոտ ցանկություն է առաջանում այդ ամբոխին դուր գալ, ծափահարությունների արժանանալ, իր նպատակը դա է։ Երբ ամբոխը հավաքվում է՝ նա ինքն իրեն կորցնում է։ Եթե ամբոխին դուր գար «Արցախը Հայաստան չէ և վերջ», ապա այդ արտահայտությունը կհչեցներ։ Գնացել է Ստեփանակերտ, ցանկացել է այնտեղի դուր գալ»,- ասաց քաղաքագետը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն Արցախում հայտարարել էր «Արցախը Հայաստան է և վերջ», որին օրերս անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ «Վալդայ» ակումբի ամենամյա համաժողովին ժամանակ հայտարարել «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Քաղաքագետի կարծիքով, Փաշինյանը բնազդային մարդ է, հետևողական քաղաքական գործիչ չէ, որը կունենա ստրատեգիա, տակտիկա ու մտածված քայլեր։ «Պետք է հասկանալ, որ Արցախի հարցն այսպես թե այնպես, ըստ էության, լուծում չունի։ Ադրբեջանն ուզում է ամբողջը, Հայաստանը համաձայն է Արցախի անկախությանը։ Քանի որ կա աշխարհաքաղաքական իրավիճակ, միջազգային քաղաքականություն, գնում էր որոշակի բանակցությունների իմիտացիա, որն ապահովում էր, որ այս հարցը երկար սառեցված վիճակում լինի, Ալիևն իր ժողովրդին բացատրում էր, որ մենք բանակցում ենք, բայց մինչև այդ զինվում ենք, ճնշում ենք, Հայաստանը զինվում էր պաշտպանվելու համար։ Բանակցություններն ընթանում էին միջազգային պարտադրանքով, որովհետև այստեղ խոշոր շահեր կան, որովհետև Արցախն աշխարհաքաղաքական կենտրոն է։ Որոշակի տրամաբանությամբ բանակցություններ էին ընթանում, սակայն Ն. Փաշինյանը սկսեց իրարամերժ հայտարարություններ անել, այսինքն` չուներ որևէ ստրատեգիա և չէր հասկանում բանակցությունների իմաստը, որ սա սառեցման գործընթաց է»,-ընդգծեց քաղաքագետը։ Նրա խոսքով, եթե երկրի ներսում ինչ-որ հայտարարություններ ուղղելի են, ապա արտաքին քաղաքականության մեջ ուղղելի չեն և բոլորը հասկանում են, որ այս մարդն դեստրուկտիվ անձնավորություն է ու որևէ հետևողական քաղաքականություն չունի, իր արարքներն անսպասելի են։ «Սա կարող է որոշակի պայմաններում շատ վատ արդյունքների բերել, այսինքն` չնախատեսված պատերազմի կամ այլ բացասական հետևանքների։ Փաշինյանը հայտարարեց, որ սկզբից Արցախի ժողովուրդը պետք է համաձայնի, հետո անցավ անհասկանալի մի թեզի, որ բոլոր երեք ժողովուրդների համար պետք է ընդունելի լինի որոշումը, հետո ասաց Արցախը Հայաստան է և վերջ։ Մարդիկ հասկացան, որ նույնիսկ ձևական կողմը պահելու համար այս մարդու հետ խոսելիք չկա և մյուս կողմից նույն Ալիևին ծանր վիճակի մեջ դրեց, որ բանակցային պրոցեսն ընթանում էր, մինսկի խմբի անդամները, համանախագահներն այդ պրոցեսի մեջ և Փաշինյանն այդ ամենը քանդեց ու դրեց փակուղու առաջ։ Բնականաբար այդ հայտարարելուց հետո Ալիևն էլ իր հայտարարությունն արեց և դա էլ բնականաբար իր ժողովրդի համար էր առաջին հերթին»,-ասաց քաղաքագետն ու ավելացրեց, որ անպատասխանատու մարդկանց շատ վտանգավոր է թողնել արտաքին քաղաքականության մեջ, իրենց մտասևեռումները, մտապատկերացումները, ավանտյուրիզմների իրագործումները պետության համար վտանգավոր են։

Հեղինակ` Սոնա Գեւորգյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր