00:00:00

Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

19:47, 05 հոկտեմբեր 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել՝ ավագ սերժանտ Մուշեղ Աբովյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին: Ինչպես հայտնում է վկայակոչելով ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, հրամանագրում նշվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի ԱԲՈՎՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: Պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը զոհվել է Տավուշում հակառակորդի կրակից հոկտեմբերի 3-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր