00:00:00

Եթե չենք ուզում դառնալ բանանային երկիր, պետք է ուսուցչի աշխատավարձը բարձրացնել հիմա եւ շեշտակի. Իոաննիսյան

19:35, 05 հոկտեմբեր 2019

Ուսուցչի աշխատավարձը պետք է բարձրանա: Հիմա և շեշտակիորեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Եթե մենք չենք ուզում դառնալ բանանային հանրապետություն, ապա պետք է օր առաջ ուսուցիչների աշխատավարձը բարձրացվի այնքան, որ դպրոցների կրթված շրջանավարտները, ապագա մասնագիտություն ընտրելիս, ոչ միայն ծրագրավորող ցանկանան դառնալ, այլև ուսուցիչ: Ուսուցչի աշխատավարձը պետք է լինի այնքան, որ հանրության առավել կրթված ներկայացուցիչները (որոնք, ինչպես բոլորը, ցանկանում են բարձր վարձատրվել) իրար հետ մրցակցեն ուսուցիչ դառնալու համար: Ամենայն հարգանքով ոստիկանների ու զինվորականների նկատմամբ՝ ես չեմ կարող համակերպվել, որ ուսուցիչը, միջինում, ստանում է ոստիկանից ու զինվորականից 2 անգամ ցածր աշխատավարձ: Մասսայական մասնագիտություններից ամենաբարձր վարձատրվողը պետք է լինի ուսուցիչը: Հակառակ պարագայում մենք չենք ունենա կրթված հանրություն: Իսկ դա, ըստ իս, պետություն կառուցելու ամենակարևոր նախապայմանն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր