00:00:00

Կոթիում վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

11:59, 05 հոկտեմբեր 2019

Տավուշի մարզի Կոթի գյուղում երեկ վիրավորում ստացած 28-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոթիի գուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Նա նշեց, որ պայմանագրային զինծառայողը ամուսնացած  չէ, նա այս պահին կենտրոնական կլինիկայում բուժում է ստանում, որից հետո կշարունակի ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ  երեկ Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը: Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետեւ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր