00:00:00

ԵԽԽՎ-ում կամ միջազգային այլ հարթակներում իշխանություն-ընդդիմություն տարբերություններ չկան

11:33, 05 հոկտեմբեր 2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ԵԽԽՎ նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին Հայաստանի պատվիրակության անդամները ելույթ են ունեցել ամենաբազմազան թեմաների շուրջ՝ անդրադառնալով ոչ միայն Արցախի հիմնախնդրին եւ դրա հետ կապված հարցերին, այլեւ խոսել են համաեվրոպական եւ միջազգային օրակարգի մեջ տեղավորվող թեմաներից։ «ԵԽԽՎ-ում կամ միջազգային այլ հարթակներում իշխանություն-ընդդիմություն տարբերություններ չկան։ Կա պետական շահ, որն առաջ է  մղում մեզանից յուրաքանչյուրը»,- «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց Տաթեւիկ Հայրապետյանը։ Պատգամավորն անդրադարձել է սպորտում ատելության դրսեւորումներին, որի վերաբերյալ ԵԽ քարտուղարություն էր ներկայացվել բանաձեւ՝ սպորտում ատելության խոսքը բացառելու համար, սակայն տարբեր հանգամանքներից ելնելով, քարտուղարությունը որոշել էր այն ներկայացնել ոչ թե որպես բանաձեւ, այլ՝ գրավոր հայտարարության տեքստ։ «Այդուհանդերձ ատելության դրսեւորումը կրկնվեց այս անգամ ՀՀ շախմատի կանանց չեմպիոն Մարիա Գեւորգյանի հետ կապված, երբ վերջինս չկարողացավ մասնակցել Թուրքիայում անցկացվող մրցումներին՝ ադրբեջանական պատվիրակության պահանջի պատճառով։ Հենրիկ Մխիթարյանի եւ Մարիա Գեւորգյանի դեպքերը հաշվի առնելով նպատակահարմար գտա այդ մասին մատնանշել, որպեսզի հաջորդ անգամ, երբ մենք նման նախաձեռնությամբ հանդես գանք, եվրոպացի գործընկերները հասկանան, թե ինչու ենք անում եւ որ դա ինքնանպատակ չէ։ Կան հստակ փաստեր, որոնք մեզ պարտադրում են դիմելու նման քայլերի»,- մանրամասնեց պատգամավորը»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր