00:00:00

Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

01:11, 05 հոկտեմբեր 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված հանսիավոր միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով և նշել: «Մեծարգո՛ պարոն դեսպան, Տիկնայք և պարոնայք Հարգելի բարեկամներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։ Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց միավորված Գերմանիայի զարգացմանը և հզորացմանը՝ ճանապարհ հարթելով հետագայում միջազգային ասպարեզում երկրի ծանրակշիռ դերակատարության և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Գերմանիայի բարեկամ ժողովրդի բարգավաճմանը: Այսօր իր ժողովրդավարական արժեհամակարգով, տնտեսական և սոցիալական զարգացվածությամբ Գերմանիան մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի համար, հանդիսանում է պետականաշինության օրինակելի մոդել և վստահելի գործընկեր: Մենք հաստատել ենք արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում։ Հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, գիտակրթական և մշակութային բնագավառներում։ Գերմանիան Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանը հաստատակամ աջակցություն ցուցաբերող երկրներից է։ Այսուհանդերձ, կարծում եմ՝ մեր մեծագույն ձեռբերումը մեր ժողովուրդների միջև բարեկամությունն է, ինչն էլ իր հերթին ամուր հիմքեր է ստեղծել մեր միջպետական հարաբերությունների համար. հարաբերություններ, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Հավատացած եմ, որ համատեղ ուժերով կշարունակենք նպաստել հայ-գերմանական օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գերմանիային և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր