00:00:00

Աշտարակի ոստիկաններն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

00:29, 05 հոկտեմբեր 2019

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու թմրամոլության լավագույն կանխարգելումն այդ դեպքերի բացահայտումն է, ինչը համապատասախան պրոֆեսիոնալիզմ և մասնագիտական հմտություն է պահանջում: Հենց այդպիսի մասնագիտական որակների շնորհիվ օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական դեպքը բացահայտեցին: Հոկտեմբերի 3-ին, ժամը 18-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով` Աշտարակի Բագավան թաղամասից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանները բերման ենթարկեցին Երևանի Սերո Խանզադյան փողոցի բնակիչ, 49-ամյա տաքսու վարորդի: Նա իր վարած «Մազդա» մակնիշի մեքենայից իրավապահներին ներկայացրեց կանեփանման չորացված մանրացված զանգված` հայտնելով, որ բուսական զանգվածը կանեփ է, քաղել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի վարչական տարածքում վայրի աճած կանեփի թփերից՝ իր օգտագործման համար: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=1fnwjujzCEs

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր