00:00:00

Բակո Սահակյանն ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող ուսուցիչների

20:07, 04 հոկտեմբեր 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4–ին ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը  կարեւորել է ծրագրի իրականացումը Արցախում եւ նշել,  որ այն իր ուրույն ներդրումն ունի հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում: Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել  ուսուցիչներին՝ շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր