00:00:00

Կինս վարկով ձեռք է բերել նոր մեքենա․ Արարատ Միրզոյան

19:01, 04 հոկտեմբեր 2019

«Կինս վարկով ձեռք է բերել նոր մեքենա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե քննադատություններ են հնչում, որ  8 ամսվա պատգամավորներն արդեն հասցրել են հողատարածքներ, գույք ձեռք բերել, և իր օրինակով կարո՞ղ է ասել, թե այս ընթացքում ինչ է նոր գույք է ձեռք բերել։ Նա նշեց, որ  ժամկետը լավ չի հիշում՝ դա առաջին փոխվարչապետի՞ պաշտոնի հետ է համընկել, թե՞ արդեն ԱԺ նախագահ էր: «Ինչևէ, հեղափոխությունից հետո էր: Ես ունեի մեկ սենյականոց բնակարան, որը վաճառել ենք և այդ գումարն օգտագործելով որպես կանխավճար՝ ձեռք ենք բերել մեծ բնակարան։ Էլի հիփոթեքային վարկով»։ Արարատ Միրզոյանն ասաց, որ մյուս պատգամավորների մասին տեղյակ չէ։ Միաժամանակ նշեց, որ եթե ապօրինի միջոցներով են ինչ-որ բան ձեռք բերել, ապա պետք է հրապարակել, թե որ ուժի ներկայացուցչի մասին է խոսքը։ «Դա չի կաշկանդի մեզ և համապատասխան իրավապահ մարմիններին գործընթաց իրականացնել այնպես, ինչպես սահմանված է օրենքով»,- ընդգծեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր