00:00:00

Ապագայի էջը բացելու համար հարկավոր է փակել անցյալի էջը․ Սասնա Ծռեր

18:21, 04 հոկտեմբեր 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը   Իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ռեժիմի անդամ և դրածո Հրայր Թովմասյանին սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու նպատակով Ազգային ժողովում մեկնարկած ներկայիս գործընթացն անպտուղ և փակուղային է: Այս շատ տիպական օրկինակով կարող ենք փաստել, որ ռեժիմի կեղեքիչ կառավարման համար ժողովրդին պարտադրված կեղծ սահմանադրությանն ու անիրավ օրենքների միջոցով ռեժիմի մնացորդներից և նրա ստեղծած կեղեքիչ մեխանիզմներից ազատվելու՝ արդեն մեկուկես տարի տևող քաղաքականությունը մոտենում է սպառման եզրագծին։ Սահմանադրությունն առանց սահմանդրի ու սահմանադրականության և օրենքն առանց իրավունքի ու իրավականության՝ հակաբանական և հակամարդկային մեռյալ բեռ են պետության ու ազգի համար, խափանում են նրանց բնականոն ընթացքը, ինչն աննախադեպ արագությամբ փոփոխվող ներկայիս անկայուն ու գերմրցակցային աշխարհում ի վերջո հանգեցնելու է պետականության փլուզման: Ժամանակն է գիտակցելու, որ անհրաժեշտ է հրաժարվել որդեգրած մոտեցումներից, դուրս գալ ռեժիմի մնացորդներին արհեստականորեն լեգիտիմացնելու և ընդդիմություն դարձնելու սև-սպիտակ խաղից, դադարեցնել ռեժիմի դեմ ապստամբած քաղաքացիների քրեական հետապնդումը, չվախենալ իրական քաղաքական մրցակցությունից, արդյունավետ քայլերով ավարտին հասցնել հեղափոխությունը՝ գլխովին ջախջախելով ու չեզոքացնելով ռեժիմի մնացորդներին և հնարավորություն ստեղծելով երկրորդ քաղաքական բևեռի ձևավորման համար: Ժամանակն է գիտակցելու նաև, որ իշխանությունը պետականությունից գերադասելու արժեհամակարգային մոտեցումներն ու վարքագիծն իրականում կարճացնում են հենց իշխանության կյանքը և նպաստավոր պայմաններ են ստեղծում ռեժիմի մնացորդների մոբիլիզացիայի ու ռևանշի համար: Ապագայի էջը բացելու համար հարկավոր է փակել անցյալի էջը: Ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատական, դրա հիման վրա՝ համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն, քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիա, իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ՀՀԿ-ի և նրա արբանյակների գործունեության արգելք, նոր Սահմանադրություն և արտահերթ ընտրություններ՝ ահա այն կամուրջը, որ մեր պետականությունը կանցկացնի փոթորկուն գետի վրայով և կդնի զարգացման ուղու վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր