ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել եւ հայտնել, որ իր հրավերով Հայաստան եւ Արցախ է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը:
«Իմ հրավերով Հայաստան եւ Արցախ է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը։
Մեր զրույցի ընթացքում բարձր գնահատեցի բազմաթիվ հարցերում կոնգրեսականի ցուցաբերած հայանպաստ դիրքորոշումները։ Խոսեցինք նաեւ Հայաստանում եւ Արցախում ամերիկյան աջակցության եւ համագործակցության նոր հնարավոր ծրագրերի մասին»,-գրել է նա:
Իմ հրավերով Հայաստան և Արցախ է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը։
Մեր զրույցի ընթացքում բարձր գնահատեցի բազմաթիվ հարցերում կոնգրեսականի ցուցաբերած հայանպաստ դիրքորոշումները։ Խոսեցինք նաև Հայաստանում և Արցախում ամերիկյան աջակցության և համագործակցության նոր հնարավոր ծրագրերի մասին։