00:00:00

«Եթե Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղն իր տարածքն է, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը»

17:19, 04 հոկտեմբեր 2019

  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» արտահայտությանը՝ ասելով, որ այն չի նպաստում բանակցային մթնոլորտին։ Ես սպասում եմ, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անաչառ երկիր, նմանատիպ հայտարարություն անի նաև Իլհամ Ալիևի հայտարարության հետ կապված։ Լրագրողների հետ զույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով հակառակորդ երկրի ղեկավարի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» հայտարարությանը։ «Եթե Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղն իր տարածքն է, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը։ Սա նշանակում է, որ այդ երկիրը չի տեսնում խաղաղ բանակցությունների շարունակություն», - ասաց պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր