Նա կոչ արեց քաղաքական գործիչներին՝ պահպանել քաղաքական բանավեճի ընթացքում կոռեկտության սահմանները եւ հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ. «Իմ համոզմամբ, Արփինե Հովհաննիսյանի կողմից Դանիել Իոնիսյանին հիվանդ անվանելը, Արդարադատության նախարարին՝ անուղեղ, դրանք արդեն հիմք չեն տալիս մեկ այլ մարդուն, որ նույն բառապաշարով, նույն ոճով հակադարձել, կարծում եմ, որ տգեղ է»։
ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Միզորյանն ասաց՝ լավ կլինի Արփինե Հովհաննիսյանը մի կարճ պարզաբանում տա այն մասին, թե ինչո՞ւ էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել մինչեւ այդ.
«Քանի որ ոչ կոռեկտ, անձնական վիրավորանքներով լի ձեւակերպումներ են եղել իրենց ժամանակ տարբեր պատգամավորների կողմից։ Ես սա էլ եմ համարում լուրջ դեպք, բայց կարծում եմ, որ Էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերի է վերաբերում, եթե այս գործիքը սկսի չարաշահվել, ապա կարող է յուրօրինակ մահակ հանդիսանալ պատգամավորներին, եւ դա նրանց կարող է կաշկանդել քաղաքական գործունեությունն ու իրենց դիրքորոշումն այս կամ այն հարցով հայտնելու համար»։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում վիրավորական արտահայտություն էր արել Արփինե Հովհաննիսյանի հասցեին, որը բուռը քննարկման առիթ էր հանդիսացել։