00:00:00

Այսօրվանից մաքսային ձեւակերպումներին վերաբերող բոլոր դիմումները կընդունվեն այլ հասցեում

15:13, 04 հոկտեմբեր 2019

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության այլ վարչական մասնաշենք տեղափոխվելով պայմանավորված՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ից մաքսային ձեւակերպումներին վերաբերող բոլոր դիմումները կընդունվեն ք․ Երեւան, Իսակովի 10/16 հասցեում տեղակայված ՊԵԿ սպասարկման սրահում: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 1-ը վերոնշված դիմումների ընդունումը զուգահեռաբար կիրականացվի նաեւ ք․ Երեւան, Մ. Խորենացի 3, 7 հասցեում տեղակայված սպասարկման սրահում»,-ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր