00:00:00

Փաշինյանը՝ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության մասին

02:59, 26 սեպտեմբեր 2019 Հասարակություն

Տարեցտարի Հայաստանի պրոֆեսիոնալ բանակում աճում է զինծառայող կանանց թիվը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կոլումբիայի համալսարանում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք զինվարական ծառայությունը կանանց համար պետք է պարտադիր լինի։ «Ես հավատում եմ, որ այդ գործընթացը կշարունակի զարգանալ, եւ հաջորդ քայլը կլինի բանակում կանանց պարտադիր ծառայության մասին իրական քննարկումները»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով, այս գաղափարը պետք է քննարկվի, սակայն այժմ ինքը չի կարող ասել, թե ինչպիսին կլինի քննարկումների արդյունքը։ «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ մենք այդ խնդիրը պետք է լուծենք մեր հասարակության մեջ քննարկումներով»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր