00:00:00

ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

22:33, 25 սեպտեմբեր 2019

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետևյալ ներկայացուցիչների հետ՝ Անժելա Խաչատրյան՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, Բագրատ Եսայան՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն», Գոռ Հակոբյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Սուրեն Սահակյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Հայկ Գրիգորյան՝ «Ազգային առաջընթաց» կուսակցություն: Ինչպես հայտնեցին ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի գրասենյակից, հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ԱԱՌ կառուցվածքի նախագիծը։ Հաջորդիվ տեղի են ունեցել բովանդակային քննարկում և աշխատանքային ձևաչափերի ու կազմակերպական հարցերի հստակեցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր