00:00:00

Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում

22:00, 25 սեպտեմբեր 2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահը նշել է, որ այս հանձնաժողովը վեհաժողովին հիմնական քաղաքական ազդակներ հղողն է: Վահե Էնֆիաջյանը ելույթում անդրադարձել է ճանապարհային ուղղությունների իրավական եւ քաղաքական փոխգործակցությանն ու զարգացմանը: Նա խոսել է փակ սահմանների եւ տարածաշրջանի զարգացմանն արգելակող գործոնների, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության մասին, որը հակասում է միջազգային այն նույն կոնվենցիաներին, որոնք վավերացրել են վերոնշյալ երկրները: Կրկին կարեւորելով ճանապարհային ենթակառուցվածքների սերտ կապվածությունը սեւծովյան ավազանի երկրների հետ՝ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ավազանը հանդիսանում է Եվրոպայի եւ Ասիայի տնտեսական հիմնական խաչմերուկը, ուստի չափազանց կարեւոր են մեր տնտեսական փոխգործակցության հետագա հեռանկարները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր