Ինչպես հայտնել ենք, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սա ձեզ համար 90-ականները չի,որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը:
Հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է:
Հիշեցնենք, որ որ 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նուարդ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը մի քանի ժամվա ընթացքում արդեն իսկ հասցրել է ֆեյսբուքում քննարկման առարկա դառնալ։ Ոմանք նրան համեմատել են ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ, որը հանրությանն առավել հայտնի է Շմայս մականունով, ոմանք էլ ընդգծել են՝ նա ավագանուն հարիր պահվածք չունի։
Irakanum.am-ը ներկայացնում է, թե ֆեյսբուքյան օգտատերերն ինչպես են արձագանքել «ականջ ծամելու» պատրաստականություն ունեցող ավագանու անդամի գրառմանը։
Ընդգծենք՝ օգտատերերից շատերն իրենց էջերում տեղադրել են Նուարդ Վարդանյանի գրառումը՝ փոքրիկ մեկնաբանություն գրելով, ոմանք էլ ավագանու անդամի մասին կոշտ քննադատություններ և վիրավորական արտահայտություններ են գրել, ուստի ելնելով լրագրողական էթիկայից՝ հարկ ենք չենք համարել չանրադառնալ նման գրառումներին ու մեկնաբանություններին։