00:00:00

«Արմավիր» ՔԿ հիմնարկում հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ չկա

15:00, 25 սեպտեմբեր 2019

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ ի մեջ գտնվող դատապարտյալ չկա: Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նա ՔԿ հիմնարկում «զանգվածային անհնազանդություն» ձևակերպմամբ հրապարակումները համարեց չափազանցված: «Մի քանի հոգու տեղափոխման հետ կապված խնդիր է առաջացել: Նրանք դժգոհություն են հայտնել տեղափոխման հետ կապված: Դա շարքային իրադարձություն է քրեակատարողական հիմնարկում»,-շեշտեց նախարարը: Նրա խոսքով՝ քրեակատարողական համակարգում պետք է լինի միայն մեկ գերակայություն՝ օրենքի գերակայությունը, և առկա բոլոր խնդիրները լուծումներ են ստանալու հենց այդ սկզբունքի շրջանակում: «Քրեակատարողական համակարգում կան խորքային խնդիրներ, բայց կա նաև մեր պայքարի մեթոդաբանությունը, որը հրապարակել ենք քննարկման փուլում գտնվող ռազմավարությամբ: Այն քրեակատարողական ոլորտում համալիր միջոցառումների շրջանակում հերթական քայլերի հաջորդականությամբ լուծում կտա խնդիրներին»,-նկատեց նախարար Բադասյանը: Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նախարարը նշեց, որ հիմնարկներում կան քրեական հեղինակություններ, սակայն նախկինում արձանագրված անկարգությունների կրկնության համար որևէ նախադրյալ չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր