ՀՀ ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն այսօր հերքել է մամուլի այն տեղեկությունները, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ճնշում է գործադրել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ՝ ցուցմունք տալու համար։«Իրականությանը չեն համապատասխանում, հերյուրանքներ են»,- հայտարարել է Վլ.Հովհաննիսյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ՀՔԾ պետի տեղակալը ձեռնպահ է մնացել գնահատականներ հնչեցնել Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քննության ընթացքի մասին։ «ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթվ քրգործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով: Որքան ինձ հայտնի է, ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ տեղի է ունեցել սպանություն: Քրեական գործով վարույթն իրակացվում է Քննչական կոմիտեում, առաջարկում եմ նման հարցերով դիմել իրենց»,-ասաց նա:
Pastinfo.am