00:00:00

Սուրեն Պապիկյանը 6 ժամ «Արփա-Սևան» թունելում էր․ քայլել է 30 կմ՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին

03:24, 25 սեպտեմբեր 2019

Շուրջ 6 ժամում հաղթահարեցինք «Արփա-Սևան» ջրատարի 2-րդ թունելի (Եղեգիս-Ծովինար) 30 կմ ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ծանոթացանք թունելում կատարված նորոգման աշխատանքներին, ինչի շնորհիվ թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ: Ուսումնասիրեցինք նաև մնացյալ վթարային հատվածները, որոնք ամբողջությամբ նորոգելուց հետո կապահովենք թունելի անխափան շահագործումը առաջիկա 10 տարիներին»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր