00:00:00

«Վարչապետը հիմա հստակ կարող է ասել՝ Վանեցյանը ժալյուզները փակ էր պահում»

03:24, 25 սեպտեմբեր 2019

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հչաժարականն ամենևին էլ անսպասելի չէր։ Այս մասին քաղաքագետը նշեց irakanum.am-ի հետ զրույցում։ «Ես դեռ սեպտեմբերից նման կանխատեսումներ անում էի․ իհարկե, ասում էի՝ Կառավարության հրաժարական կլինի, բայց գեներալներին էլ եմ անդրադարձել։ Ինձ  թվում է՝ կուլմինացիան անցել է, արդեն սկսվում է երկրի վերաշինության գործընթացը։ Ես  հաղորդումներ եմ ունեցել, օրինակ եմ  բերել, որ 1973 թվականին Սալվադոր Ալիենդեի դեմ հեղաշրջում կազմակերպվեց․ դա կազմակերպել էր իր նշանակած՝ գնդապետից գեներալ դարձրած Պինոչետը։  Ես Վանեցյան ազգանունը չեմ տվել․ հիմա ԱԱԾ-ն այդպես կաներ, թե մյուսը․․․ դա կարևոր չէ․ ես նախկինում ասել եմ այս մասին։ Անցումային  շրջաններում նման ցնցումներ անպայման լինում են», -  նշեց քաղաքագետը՝ նշելով՝ Փաշինյանը թույլ չտվեց, որ հայկական Պինոչետ հայտնվեր պատմության հետ։ «Արդյունքում գեներալներն (նկատի ունեի Արթուր Վանեցյանին ու Վալերիյ Օսիպյանին- հեղ․) ազատվեցին աշխատանքից», -  նշեց քաղաքագետը։ Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում չի հայտնվի։ «ԱԱԾ գեներալը պետք է զուսպ, համեստ լինի․ դա պարտադիր բարոյական պահանջ է, թեև օրենքով  արգելել հնարավոր չէ։ Պարկերացրե՛ք՝ գաղտնի ծառայության ղեկավարն ԱՄՆ-ում դառնա քաղաքական գործիչ․ մնան բան լսած կա՞ք։ Վանեցյանը եկավ ու գնաց։ Բախտը բերեց՝ հեղափոպություն եղավ, թե չէ, փոխգնդապետ պիտի լիներ», -   ասաց քաղաքագետը։ Հարցին՝ այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ Արթուր Վանեցյանը  քաղաքական դաշտ մուտք կգործի, քաղաքագետը պատասխանեց․ «Իհարկե․ դրա հավանականությունը 0,3 տոկոս է կազմում։ Իհարկե, նախկին իշխանությունները կարող են փորձել իրենից հերոս սարքել, բայց եթե ես լինեմ Վանեցյանի փոխարեն, նման առաջարկի դեպքում կհրաժարվեմ այդ «հերոսի» դերից, քանի որ ինքը մեր պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի ղեկավարն է եղել, հետևապես  պիտի պահպանի իր արժանապատվությունը։ Ես չեմ պատկերացնում, որ ԱԱԾ բարձրաստիճան սպան քաղաքական հակումներ ունենա։ Ոստիկանը կարող է դառնալ  քաղաքական գործիչ, բայց ԱԱԾ պաշտոնյան՝ ոչ․ Օսիպյանը կարող է դառնալ քաղաքական գործիչ, իսկ Վանեցյանը՝ ոչ։  Քաղաքագիտորեն մոտենամ հարցին․  եթե Վանեցյանը  հանկարծ քաղաքական գործիչ դառնա,  ժողովուրդն իր գնահատականը կտա», -   ասաց քաղաքագետը։ Նրա խոսքով՝ այսօր աշխարհում ամենավարձր վարկանիշ ունեցող երկրի ղեկավարներից մեկը Նիկոլ Փաշինյանն է։ «Ժողովուրդը մի քիչ նեղացած է, դժգոհ է վարչապետից, բայց վարչապետը իր աշխատանքով ցույց է տալիս՝ ի՞նչ եք ուզում, թաքցրել են, բայց հիմա կբացենք  ժալյուզները․ գողապետության ներկայացուցիչները իրար հետևից կլցվեն բանտերը․ ի՞նչ է պատահել։Այս երկիրը պիտի մաքրվի՞, թե՞ չէ։ Վարչապետը հիմա հստակ կարող է ասել՝ Վանեցյանը ժալյուզները փակ էր պահում։ «Մագբեթ»-ը գիտեք, չէ՞․ Մավրն իր գործն արեց ու գնաց, նա այլևս չի վերադառնա», -   ասաց քաղաքագետը։ Հարցազրույցի վերջում քաղաքագետը նշեց՝  ինչպես օդաչուի դեպքում, այնպես էլ ԱԱԾ-ում աշխատողների  պարագայում, մեծ գումարներ, ջանքեր են գործադրվում, մինչև նրանք իրենց գործի վարպետն են դառնում,  և բոլորովին կարիք չկա, որ վերջիններս զբաղվեն քաղաքականության  այն դեպքում, երբ կարող   է  յուրաքանչյուրն իր  ոլորտում ծառայել հայրենիքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր