00:00:00

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվություն է նկատում

22:45, 24 սեպտեմբեր 2019

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվություն է նկատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում Սիդորովը նշեց, որ հակամարտության կարգավորված չլինելը, սակայն, ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության սպառնալիք է ստեղծում: «Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Կարգավորման քաղաքական գործընթացներն ակտիվացել են՝ շնորհիվ հակամարտող կողմերի և միջազգային միջնորդների ջանքերի»,-ասաց Սիդորովը: Նրա կարծիքով, սակայն, լիակատար հրադադարի համար դեռ շատ անելիք կա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր