00:00:00

Կատարվել է ողբերգություն․ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին

19:23, 24 սեպտեմբեր 2019

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ: «Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն, և Ձեր ընտանիքը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել: Այս դժվարին պահին խորապես ցավակցում և ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը, ցավակցություն եմ հայտնում Հայկ Հարությունյանի բոլոր հարազատներին և մերձավորներին: Թող Աստված ձեզ մխիթարություն պարգևի, նաև ոգու ամրություն և կորով` կորստյան ցավը մեղմելու համար»,-ասված է ցավակցական հեռագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր