00:00:00

«Լարս»-ում կուտակումները տեխնիկական բնույթ ունեն․ դեսպանություն

12:34, 24 սեպտեմբեր 2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Լարս»-ի անցակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ «ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը։ Հայտնում ենք, որ դեսպանության տեղեկություններով՝ անցակետի ռուսական հատվածում Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողների կողմից մեքենաների ծանրաբեռնվածության հետ կապված թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացել է հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը։
ՌԴ համապատասխան մարմինների կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՌԴ մաքսային ծառայության կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում համապատասխան մարմինների հետ՝ տեղում ծագող հարցերի կարգավորման նպատակով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր