00:00:00

Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն. վարչապետ

02:17, 24 սեպտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն,  իսկ Կալիֆոռնիայում հայ համայնքի գոյությունը մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որ Հայաստանի հետ պետք է աշխատեն՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում գործարար համաժողովին իր ելույթում: «Մենք հոյակապ հնարավորություն ենք տեսնում՝  մտնելու Կալիֆոռնիայի հսկայական առևտրի և ներդրումների պոտենցիալի մեջ: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն: Գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը և գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած սեկտորներից են: Միևնույն ժամանակ կան տարածքներ, որտեղ Կալիֆոռնիան պահում է գլոբալ ղեկավարությունն արդեն շատ տասնամյակներ: Ինչպես տեսնում ենք՝ կա նպաստավոր հիմք ՝ գործարար նախաձեռնություններին միանալու համար »,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ հայկական եռանդուն համայնքի գոյությունը, որը կապում է երկրները, մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որն ապացուցում է, որը  պետք է աշխատել միասին՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները՝ Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր