00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ կունենա Cybertech միջազգային համաժողովին

00:27, 24 սեպտեմբեր 2019

Հռոմում սեպտեմբերի 23-ից 24-ը կայանալու է կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովը, որին մասնակցելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Արմեն Սարգսյանը հանդես է գալու ելույթով՝ «Հայաստանը որպես կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթով: Cybertech- ը կիբեր արդյունաբերության ամենակարևոր B2B ցանցային պլատֆորմն է, որն իրականացնում է ոլորտին առնչվող միջոցառումներ ամբողջ աշխարհում: Թել Ավիվից Հռոմ, Տոկիո, Սինգապուր, Պանամա. այս և այլ քաղաքներում իրականացվում են համաժողովներ, ցուցահանդեսներ, ներկայացվում են տեխնոլոգիական ինովացիաները, անդրադարձ է կատարվում ժամանակի մարտահրավերներին, խնդիրների լուծմանը՝ համաշխարհային կիբեր ոլորտում սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում: Այն կարևոր իրադարձություն է, որին մասնակցում են կիբերանվտանգության ոլորտին առնչվող հազարավոր մասնագետներ, առաջատար տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Անցկացվում են դասախոսություններ, լիագումար նիստեր, հրավիրվում են հատուկ խոսնակներ: Համաժողովը կազմակերպում է խոշորագույն ցուցահանդես բազմատեսակ ընկերությունների և փոքր ու միջին բիզնեսի համար: Համաժողովից բացի նախատեսված են նախագահ Սարգսյանի հանդիպումներն իտալական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային, համագործակցության հնարավորություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր