00:00:00

ԱԽ քարտուղարի և ԱԺ խմբակցությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացվել է ԱԱՌ նախնական կառուցվածքը

22:59, 23 սեպտեմբեր 2019

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 23-ին ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և  նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) մշակման գործընթացը և փաստաթղթի նախնական կառուցվածքը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է ԱԺ խմբակցությունների մասնակցությունը ԱԱՌ-ի մշակման գործընթացին: Կողմերը համատեղ քննարկել են ԱԱՌ մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հետագա գործողությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր